Գաղտնիության քաղաքականություն և Օգտագործման պայմաններ

Վերջին թարմացումը՝ 14 Ապրիլի, 2026թ.

Բարի գալուստ TurTender: Հարթակը կառավարվում է «Դ․Ջ․Դենտ» ՓԲԸ-ի կողմից (գրանցված Հայաստանի Հանրապետությունում): Մեր նպատակն է ստեղծել թափանցիկ կապ ճանապարհորդների և վստահելի տուրիստական գործակալությունների միջև:

Օգտվելով մեր հարթակից՝ դուք համաձայնվում եք ստորև նշված պայմանների և գաղտնիության քաղաքականության հետ:

1 Հավաքվող տեղեկատվությունը

  • Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ):
  • Տուրիստական հայտի մանրամասներ (ուղղություն, բյուջե, ամսաթվեր):
  • Գործակալների համար՝ ընկերության տվյալներ և մասնագիտական որակավորում:

2 Տվյալների օգտագործման նպատակը

  • Հաճախորդների և տուրիստական գործակալների միջև կապ հաստատելու համար:
  • Հարթակի աշխատանքի բարելավման և անվտանգության ապահովման համար:
  • Կարևոր ծանուցումներ և թարմացումներ ուղարկելու համար:

3 Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

TurTender-ը չի վաճառում ձեր անձնական տվյալները: Տվյալները փոխանցվում են միայն ընտրված գործակալներին՝ ձեր հայտին արձագանքելու նպատակով, կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

4 Տվյալների պաշտպանությունը

Մենք կիրառում ենք ժամանակակից տեխնիկական միջոցներ ձեր տվյալները չարտոնված մուտքից կամ կորստից պաշտպանելու համար: Բոլոր վճարային գործարքներն իրականացվում են պաշտպանված համակարգերի միջոցով:

5 Ճանապարհորդի պատասխանատվությունը

  • Դուք առնվազն 18 տարեկան եք:
  • Տրամադրված տվյալները ճշգրիտ են:

6 Պատասխանատվության սահմանափակում

TurTender-ը պատասխանատվություն չի կրում տուրօպերատորի կողմից ծառայությունների որակի, չեղարկումների կամ եղանակային պայմանների պատճառով առաջացած խնդիրների համար: Մենք անում ենք հնարավորը ձեզ աջակցելու և ցանկացած խնդիր հարթելու համար:

7 Պայմանների թարմացում

Այս պայմանները կարող են պարբերաբեր թարմացվել: Նոր տարբերակը համարվում է ուժի մեջ մտած կայքում հրապարակվելու պահից: